«Տարոն Ավիա»-ի ղեկավարությունը խոստացել է իրականացնել Գյումրի-Լոս Անջելես չվերթը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարոն Ավիա» ընկերության ղեկավարությունը խոստացել է հետ վերադառնալ Հայաստան: Հայկական ավիաընկերությունը ոչ միայն վերադառնալու, այլ բոլորովին նոր՝ Գյումրի-Լոս Անջելես չվերթն իրականացնելու ցանկության մասին տեղեկացրել է Գյումրու քաղաքապետին:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս մասին տեղեկացրեց լրագրողներին՝ տարեվերջյան ասուլիսի ժամանակ՝ նշելով՝ դեռ ժամկետը հստակ չէ, սակայն շատ հարցեր արդեն կարգավորված են:«Ճիշտ է, «Տարոն Ավիա»-ի տնօրինությունը ասել էր՝ գաղտնիք պահեմ, բայց ես լրագրողներից գաղտնիք չունեմ: Ուզում են Գյումրիից ուղիղ Լոս Անջելես ինքնաթիռ թռնի, իսկ մեր օդանավակայանն ունի նման հնարավորություն»:

2017-ի ապրիլի 25-ին օդ բարձրացավ «Տարոն Ավիա» ընկերության առաջին ինքնաթիռը, որը կրում էր Մհեր Մկրտչյանի անունը: Սակայն ընկերության կանոնավոր չվերթերը դադարեցվեցին 2018 թվականի հունվարից:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հնարավորությունները հաշվի առնելով՝ նախատեսվում է նաև Գյումրիում ստեղծել տարածաշրջանում եզակի ազատ տնտեսական գոտի համարվող լոգիստիկ կենտրոնը: Գյումրու քաղաքապետարանի և իսրայելական «Լոջիստիք ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԸ-ի միջև լոգիստիկ կենտրոն ստեղծելու մասին կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

Արմենուհի Մխոյան

Հայերեն العربية English

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը