Հոլիվուդը դրամամուտքերի նոր ռեկորդ է սահմանել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին կինոյի տոմսերի վաճառքից դրամամուտքերն ԱՄՆ-ում եւ Կանադայում կգերազանցեն 11,8 մլրդ դոլարը: Դա նշանակում Է, որ Հոլիվուդը գերազանցել Է 2016 թվականի ռեկորդը, երբ ստացված ամբողջ գումարը կազմել Էր 11,4 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով Comscore վերլուծական ընկերության տվյալները:

Վաճառքների աճի վրա ազդել Է այնպիսի բլոքբասթերների թողարկումը, ինչպիսիք են՝ «Սեւ հովազը», «Վրիժառուներ. անվերջության պատերազմը», «Դեդփուլ 2»-ը եւ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհ 2»-ը: Ընդ որում՝ 2017 թվականին կինոթատրոնների հաճախելիության կտրուկ անկում Էր արձանագրվել, ինչի կապակցությամբ Հոլիվուդում երկյուղում Էին, որ մարդիկ կդադարեն կինո հաճախել եւ ավելի ու ավելի հաճախ ֆիլմերը կդիտեն այնպիսի սթրիմինգային ծառայությունների օգնությամբ, ինչպիսիք են՝ Netflix-ը, Apple-ը եւ Amazon-ը:

2018 թվականին կինոթատրոնների տոմսերի գները բարձրացել են, ինչը նույնպես օգնել Է ավելացնել դրամամուտքերը: ԱՄՆ-ում եւ Կանադայում վաճառվել Է 1,3 մլրդ տոմս: Նշվում Է, որ ստուդիաները գտել են մեծ ֆրանշիզաները վերածնելու միջոցները եւ կարողացել են խուսափել անցած տարիների սխալներից:

Վերլուծաբանները կարծում են, որ 2019 թվականը նույնպես շահութաբեր կդառա Հոլիվուդի համար: Սպասվում Է այնպիսի ֆիլմերի թողարկումը, ինչպիսիք են՝ «Կապիտան Մարվելը», Վրիժառուներ 4», «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 9», «Դամբո», «Ալադին», «Առյուծ արքան», «Ջոքեր», «Օնո 2», «Ապակի» եւ «Սեւազգեստ մարդիկ. ինտերնեշնլ» կինոնկարները:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում