Սպորտ

Մարկոս Պիզելլին` տարվա լավագույն ֆուտբոլիստ 

1 րոպեի ընթերցում

Մարկոս Պիզելլին` տարվա լավագույն ֆուտբոլիստ 

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին տարվա լավագույն ֆուտբոլիստն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է«Տարվալավագույնֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 171 միավոր` Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպանՄարկոս Պիզելլին:

119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանը:

32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվողՍարգիս Ադամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում