Սպիտակը վառ վկայություն է, որ մարդկությունը միասին կարող է ստեղծել առաջադեմը. Սերժ Թանկյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երգիչ, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտության և փոփ-մշակույթի ասպարեզում հեղինակավոր «Rolling Stone» ամսագրին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանին և «Սպիտակ» ֆիլմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողը Թանկյանին հարցրել է, թե արդյոք նա որևէ կապ ունեցել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետ։ Երաժիշտը պատասխանել է, որ իր կինը փրկվել է երկրաշարժից:

«Այն պահին, երբ դա տեղի ունեցավ, նա դպրոցում էր, և, բարեբախտաբար, նրանց շենքը չէր փլվել: Նրանք շատ մոտ էին էպիկենտրոնին: Երկրաշարժի տարիները Հայաստանի համար ամենամութն էին և հուզական` առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի՝ գումարած սառը ձմեռները:

Կինս ինձ պատմել է, թե ինչպես են նրանք կրակ արել դպրոցում, որպեսզի պարզապես տաքանան: Երկրաշարժից անմիջապես հետո սկսվեց թալանը և դիակապտությունը, հանցագործության մակարդակն աճեց: Մարդիկ ասում էին. «Գրողը տանի, մենք հենց նոր իմացանք, որ 20 րոպեից մենք ջուր կունենանք» և վազում էին տուն: Նրանք պետք է իմանային, թե ինչպես միացնեն մարտկոցները՝ հեռուստացույցով ինչ-որ բան դիտելու համար, քանի որ էլեկտրականություն չկար: Իմ կնոջ սերունդը բացառիկ է: Նա կարող է անել ամեն ինչ»,- ասել է Թանկյանը:

Նրա խոսքով`ինքը այդ ժամանակ Միացյալ Նահանգներում էր, և հիշում է, թե ինչպես էր տնից–տուն անցնում՝ փորձելով Հայաստանի համար միջոցներ հավաքել:

«Եթե գնաք Սպիտակ՝ երկրաշարժի էպիկենտրոն, դուք կտեսնեք, թե այն որքան յուրահատուկ է. ամեն հատված, ամեն մի փողոց ճարտարապետությամբ լրիվ տարբեր են իրարից, քանի որ մեկը կառուցում են ամերիկացիները, մեկը`շվեդները, երրորդը՝ իտալացիները եւ գերմանացիները: Սպիտակը վառ վկայությունէ, որ մարդկությունը միասին կարող է ստեղծել անհրաժեշտ, լավ, առաջադեմ մի բան»,- նշել է Թանկյանը:

Երաժիշտը հարցազրույցի ընթացքում հիշել է նաև այդ դրվագը, երբ հանդիպել էր մի ընտանիքի հետ, որի հոսանքը միացվում էր օրական միայն մեկ կամ երկու ժամով.

«Դա մեր ընկեր Մարիամ Մովսիսյանի ընտանիքն էր: Եվ նա «թույն» տատիկ ուներ: Ընկերս՝ Թոնին մրսել էր, իսկ նա նրան ասաց. «Ոչ, պետք է խմես այս օղուց եւ թեյից մի քիչ, որպեսզի լավանաս»»,- պատմում է Թանկյանը:

Պատմելով իր հետագա ծրագրեի մասին, ամերիկահայ երաժիշտը հայտնեց, որ ինքը ֆիլմերի համար ունի մի քանի այլ ստեղծագործություններ:

«Ես նաև երկու վավերագրական ֆիլմի ռեժիսոր եմ: Դրանցից մեկը «I Am Not Alone» հայկական հեղափոխության մասին է: Ես հանդիպեցի վարչապետին եւ ասացի. «Մենք դրա մասին պետք է ֆիլմ նկարենք: Ոչ ոք չի հավատա, որ կոռումպացված ռեժիմը փոխարինվեց ժողովրդավարականով 40 օրվա ընթացքում՝ առանց արյան կաթիլի: Ոչ ոք չի հավատա դրան»: Ես երաժշտություն կգրեմ այդ ֆիլմի համար: Մենք նաեւ նկարահանում ենք երաժշտական վավերագրական ֆիլմ «Truth to Power» աշխատանքային վերնագրով: Դա այն մասին է, թե արդյոք երաժշտությունը կարո՞ղ է փոխել աշխարհը»,- եզրափակել է Թանկյանը:

Հայերեն English Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել