Աննա Հակոբյանը թիվ 1 տուն-ինտերնատում բնակվող տարեցների հետ տոնեց Ամանորն ու Սուրբ ծնունդը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելեց թիվ 1 տուն-ինտերնատ ՝շնորհավորելու ինտերնատում բնակվող տարեցների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարի տիկինը նշեց, որ տուն-ինտերնատի ընտրությունը պատահականության սկզբունքով է եղել: «Եթե կարողանայի բոլորն այցելել, շատ լավ կլիներ: Ամանորն ու Սուրբ ծնունդը տարվա այն ժամանակահատվածն է, երբ պետք է մեր շուրջը նայենք և մեր ուշադրության կարիքն ունեցողներին փորձենք ուրախացնել, որպեսզի տարին ուրախ նոտայով ավարտվի»,- ասաց նա:

Աննա Հակոբյանի խոսքով՝ իրենք տուն-ինտերնատի բնակիչներին տեղական արտադրության նվերներ են բերել: «Տեղական արտադրողները արձագանքել են մեր առաջարկին: Նվերները տատիկ-պապիկների հարմար նախատեսված հագուստ է՝ գուլպաներ, ժակետներ, և այլն»,- նկատեց նա:

Աննա Հակոբյանը մի սեղանի շուրջ շփվեց տարեցների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Տուն-ինտերնատի բնակիչները վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ հետ երգ ու պարով նշեցին ուրախ օրը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն էլ տարեցներին մաղթեց առողջություն, ցանկացավ, որ նրանք ապրեն արժանապատիվ ծերություն և ունենան բոլոր այն ծառայությունները, որոնց կարիքն իրենք ունեն այս կյանքն ապրելու համար: «Ես ցանկանում եմ, որ դուք ապրեք այնպիսի մթնոլորտում, որտեղ միշտ ջերմություն լինի: Մեր առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու հատկապես այն ծառայությունների ստեղծմանը, որպեսզի մարդիկ կարողանան ապրել իրենց համայնքում և կապը պահպանել ընտանիքի հետ»,- նշեց նա:

Հայերեն English Français Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին