Միջազգային

Վաշինգտոնը մտադիր է մինչեւ 2032 թվականն ամբողջովին անցնել Էներգիայի՝ Էկոլոգիապես մաքուր աղբյուրների

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը մտադիր է մինչեւ 2032 թվականն ամբողջովին անցնել Էներգիայի՝ Էկոլոգիապես մաքուր աղբյուրների

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների մայրաքաղաքը պետք Է մինչեւ 2032 թվականը լիովին անցնի Էներգիայի՝ Էկոլոգիապես մաքուր աղբյուրների եւ զգալիորեն կրճատի աղտոտված նյութերի արտանետումների ծավալը: Համապատասխան օրինագիծը միաձայն ընդունվել Է Վաշինգտոնի քաղաքային խորհրդի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորհրդի նախագահ Ֆիլ Մենդելսոնն օրինագիծը համարել Է շատ կարեւոր եւ ենթադրություն Է հայտնել, որ այն համանման նախաձեռնությունների մշակման համար «Էտալոն» կդառնա ԱՄՆ-ի այլ քաղաքներում: Այժմ փաստաթուղթը պետք Է ստորագրի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը, որն արդեն պաշտպանել Է այդ նախաձեռնությունը: Դրանից հետո ԱՄՆ-ի Կոնգրեսը 30 օր կունենա դրա վրա արգելք դնելու համար: Այդ ժամկետը լրանալուց հետո, արգելքի բացակայության դեպքում, օրենքը կմտնի ուժի մեջ, ինչում բացարձակապես համոզված են մայրաքաղաքի իշխանությունները:

Փաստաթղթի համաձայն՝ քաղաքը մինչեւ 2032 թվականն ԷլեկտրաԷներգիա արտադրելիս կանցնի լիովին վերականգնվող աղբյուրների եւ կհրաժարվի հանածո վառելիքի օգտագործումից: Մայրաքաղաքի իշխանությունները նաեւ պատրաստվում են խթանել, այդ թվում հարկային արտոնություններով, Էլեկտրամոբիլների օգտագործումը եւ բարձրացնել մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների հարկը:

Այդ կերպ ստացված լրացուցիչ միջոցները կուղղորդվեն այսպես կոչված «Կանաչ բանկ», որը փող կհատկացնի քաղաքում Էներգիայի Էկոլոգիապես մաքուր աղբյուրների զարգացմանը եւ ցածր եկամուտներով բնակիչների տների համապատասխան տեխնիկական հանդերձմանը: Օրինագծի հեղինակները հուսով են, որ մինչեւ 2032 թվականն այս եւ այլ միջոցառումների իրականացման շնորհիվ Վաշինգտոնը 44 տոկոսով կկրճատի ջերմոցային գազերի արտանետումը: Փաստաթղթում խիստ պահանջներ են շարադրված պլանավորվող եւ արդեն կառուցված շենքերի Էներգաարդյունավետության նկատմամբ: Վաշինգտոնը հետեւել Է ԱՄՆ-ի տասնյակ այլ քաղաքների օրինակին, որոնք մոտ ապագայում Էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման անցնելու պարտավորություններ են ստանձնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում