Օրբելյանի կարծիքով` «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը մեծ ապագա ունի թատրոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը շարունակելու է հիացնել հանդիսատեսին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Մենք այս տարի հանդիսատեսին ներկայացրեցինք «Չիպոլինո» մանկական բալետը, որի բեմադրության համար ծավալուն և բարդ աշխատանք է կատարվել, իսկ հանդիսատեսը մեծ բավականություն է ստացել, սակայն հետո ողբերգական և սարսափելի պատահար տեղի ունեցավ մեր արտիստ Վահագն Մարգարյանի հետ, որը բավականին էմոցիոնալ ազդեցություն ունեցավ բոլորիս վրա»,- ասաց Օրբելյանը:

Նրա կարծիքով` «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը մեծ ապագա ունի թատրոնում։

«Կարծում եմ, որ այս գեղեցիկ բալետային ներկայացումը կլինի այն ներկայացումների շարքում, որոնք ապագա ունեն մեր թատրոնում»,- ասաց Օրբելյանը:

«Չիպոլինո»-ի դեկորները և հագուստները Մոսկվայի Մեծ թատրոնից բերվել են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ: Դիրիժորներն են Հարություն Արզումանյանը, Կարեն Լավչյանը, բեմադրող-բալետմայստերը՝ Հենրիխ Մայորովը, բալետային խմբի ղեկավարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը: «Չիպոլինո»-ի պրեմիերան առաջին անգամ կայացել է 1974 թվականին՝ Կիևում: Հենրիխ Մայորովին անձամբ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանն է հրավիրել այն բեմադրելու:

Հայերեն

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին