Ամենօրյա թիվ մեկ առաջադրանքն է քննարկել մարդկանց կյանքի որակի բարձրացմանն ուղղված հարցեր. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջ խնդիր է դրել յուրաքանչյուր օր քննարկման դնել քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը վերաբերող որոշումներ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը նշեց կառավարության նիստում: «Կառավարության այսօրվա նիստի հարցերի քննարկումն առանձնանում էր նրանով, որ մենք կոնկրետ որոշումներ կայացրեցինք, որի արդյունքում կարող ենք արձանագրել, որ այդ որոշումների արդյունքում ՀՀ-ի հազարավոր քաղաքացիների կյանքում լինելու է կոնկրետ փոփոխություն և նրանք իրենց վրա զգալու են իրենց կյանքի որակի փոփոխությունը: Ես ուզում եմ արձանագրել, որ սա պետք է լինի մեր գործունեության կարևորագույն ուղենիշներից մեկը: Այսօր ես աշխատակազմի ղեկավարի հետ առավոտյան քննարկման ժամանակ այդպիսի հանձնարարական եմ տվել՝ նաև այդ հանձնարարականը փոխանցել կառավարության անդամներին, որ ամեն օր մեր սեղանին դրված լինեն հարցեր, որոնց օրակարգի առաջին կետը պետք է լինի հետևյալը. մենք պետք է հենց մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել, որ կոնկրետ մարդկանց կյանքում տեղի է ունենում կոնկրետ փոփոխություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ կառավարության հիմնական նպատակը և ուղենիշը պետք է լինի այնպիսի որոշումներ ստեղծելը և կայացնելը, որոնց արդյունքում իքս թվով մարդիկ իրենց կյանքում կզգան փոքր, մեծ, միջին փոփոխություն և իրենց կյանքի առօրյայի որակական էական փոփոխություն: «Սա պետք է լինի մեր կառավարության և նախարարների գործունեության ամենօրյա թիվ մեկ առաջադրանքը, որպեսզի այդ կարգավորումները լինեն մեր հիմնական ուղենիշը»,- ասաց նա:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առողջապահության ոլորտի շուրջ 15 000 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ:

Հայերեն English Français Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը