«Իմ քայլը» դաշինքի հանդիպմանը գործադիր մարմնին վերաբերող հարցեր չեն քննարկվել. Տիգրան Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլ»-ը դաշինքն իր դեկտեմբերի 19-ի հանդիպմանը քննարկել է դաշինքի խորհրդարանական խմբակցությանը վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ գործադիր մարմնին վերաբերող հարցեր այսօր չեն քննարկվել:

«Քննարկվել են Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, «Իմ քայլ»-ը դաշինքի խմբակցության ղեկավարի, ինչպես նաև հանձնաժողովի նախագահների հարցերը»,- ասաց Ավինյանը:

Նա չցանկացավ հայտնել, թե որ պաշտոնում է իրեն տեսնում: «Շատ շուտով այդ ամենի մասին կխոսենք»,- նկատեց նա:

Ավինյանն անդրադարձավ հայտնի տեսանյութին, որտեղ Արայիկ Հարությունյանի հետ խոսում է Արշակ Կարապետյանի մասին, ով նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

«Տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկատվությանը տիրապետելու դեպքում կարող են արվել տարբեր մեկնաբանություններ, հետևաբար, այն ժամանակվա մեկնաբանությունները և այն ժամանակվա մեր տիրապետած տեղեկատվությունը այն է, ինչ որ շրջանառվում էր մամուլում: Ես, անկեղծ ասած, հետագա որևէ մանրամասնից տեղյակ չեմ, բայց վարչապետը հետագա որոշակի տվյալներ ունի այդ դեպքերի հետ կապված»,- նշեց Ավինյանը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ