Թուրքիայի ոստիկանությունում գյուլենականության մեղադրանքով մեծ թվով ձերբակալություններ են սպասվում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունում կձերբակալվեն մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Դատարանի վճռով կձերբակալվեն 12 ոստիկանապետեր և 37 այլ բարձրաստիճան ոստիկաններ:
Ձերբակալությունները կատարվում են գյուլենականների դեմ տարիներ շարունակ մղվող պայքարի շրջանակում: