Հասարակական

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հայտնի է որպես ստուգված ու հավաստի տեղեկատվական աղբյուր. Արմեն Ղազարյան

2 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հայտնի է որպես ստուգված ու հավաստի տեղեկատվական աղբյուր. Արմեն Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը հայտնի է որպես ստուգված ու հավաստի տեղեկատվական աղբյուր, որ լրատվական բոլոր ժանրերի նյութերը մատուցում է համալիր, մանրամասն ու բազմակողմանի։ Այս մասին նշել է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝«Արմենպրես»լրատվական գործակալության 100-րդ տարեդարձի առթիվհղած շնորհավորական ուղերձում:

«Սիրով շնորհավորում ենք հայկական ամենահին լրատվական գործակալության 100-ամյա հոբելյանը։ Բարձր ենք գնահատում «Արմենպրես»-ի բազմամյա գործունեությունն ու դրա ընթացքում շարունակաբար գրանցվող ձեռքբերումները։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հայտնի է որպես ստուգված ու հավաստի տեղեկատվական աղբյուր, որ լրատվական բոլոր ժանրերի նյութերը մատուցում է համալիր, մանրամասն ու բազմակողմանի։

Հայաստանի պատմության վերջին հարյուրամյակի կարևորագույն իրադարձությունները, դեմքերը, փաստերն ու լուսանկարներն են «Արմենպրես»-ի հարուստ արխիվներում, և այդ արժեքավոր փորձի հիման վրա այժմ կյանքի են կոչվում թարմ գաղափարներ՝ նորարար լրատվական ձևաչափերով ու պրոֆեսիոնալ կատարմամբ։Այդ հարուստ պատմության մի փոքր մասը լինելու պատիվ եմ ունեցել նաև ինքս, ինչպես նաև այլ նախկին արմենպրեսականներ, ովքեր ընդգրկված են Միգրացիոն ծառայության աշխատակազմում։ Եվ անժխտելի է, որ «Արմենպրես»-ի ընձեռած լայն հնարավորությունների պայմաններում ձեռք բերած փորձն օգտակար է մեր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում։

Տարիներ շարունակ «Արմենպրես»-ը կրթում ու պատրաստում է ոլորտի հմուտ մասնագետներ՝ դառնալով ինքնատիպ լրագրության դպրոց մեր իրականությունում։

Մաղթում ենք, որ հզոր ու առաջատար մեդիա կառույցի կարգավիճակը շարունակիվերագրվել մեր հարազատ լրատվամիջոցին մշտապես, հանրային կյանքում նրա ունեցած դերը շարունակի առանցքային մնալ, միջազգային լայն համագործակցությունն էլ ավելի ընդլայնվի, իսկ ոլորտի տեխնիկական նորություններն ու հնարավորությունները հարստացնեն լրատվամիջոցի աշխատանքը»,-նշված է ուղերձում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում