Միջազգային

Չինաստանում պարգեւատրել են երկրի զարգացման գործում իրենց ավանդը ներդրած հարյուր ականավոր գործիչների

3 րոպեի ընթերցում

Չինաստանում պարգեւատրել են երկրի զարգացման գործում իրենց ավանդը ներդրած հարյուր ականավոր գործիչների

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդիականության հարյուր ականավոր գործիչներ, որոնք առանձնահատուկ ներդրում են ունեցել վերջին 40 տարվա ընթացքում Չինաստանի զարգացման ու նվաճումների գործում, դեկտեմբերի 18-ին պետական պարգեւներ են ստացել հանդիսավոր արարողության ընթացքում, որը նվիրված Էր բարեփոխումների եւ արտաքին աշխարհի առջեւ բաց լինելու քաղաքականության հոբելյանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պարգեւներ են ստացել գիտնականներ, տնտեսագետներ, պետական եւ խոշորագույն մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, տայկոնավտներ, բժիշկներ, նշանավոր մարզիկներ, աշխատանքի օրինակելի գործիչներ, գրողներ: Առանձին գործիչներ պարգեւներն ստացել են հետմահու: Ի թիվս այլոց մեդալների են արժանացել չինացի դեղագործ, չինական ավանդական բժշկության բնագավառի մասնագետ Տու Յույուն, որն արժանացել Է Նոբելյան մրցանակի, Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման, Tencent-ի հիմնադիր Պոնի Ման, Չինաստանի ազգային ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ականավոր ներկայացուցիչ Ցզյան Ցզյացզին, երեք ուղեծրային թռիչք կատարած տայկոնավտ Ցզին Հայպենը, չինացի հայտնի ֆիզիկոս-միջուկագետ Չեն Կայցզյան, Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի նախագահ Յաո Մինը, հիբրիդային բրնձի աճեցման մասնագետ, Չինաստանի ինժեներային գիտությունների ակադեմիայի անդամ Յուան Լունպինը:

Բացի Չինաստանի քաղաքացիներից, պարգեւներ են ստացել 10 օտարերկրացիներ: Չինաստանում դեկտեմբերի 18-ին նշում են բարեփոխումների եւ արտաքին աշխարհի առջեւ բաց լինելու քաղաքականության 40-ամյակը, որի շնորհիվ Չինաստանը կարողացավ համեմատաբար կարճ ժամանակում գյուղատնտեսական աղքատ երկրից դառնալ աշխարհում երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը: Դեկտեմբերի 18-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանն անցկացվում Է պաշտոնական արարողություն, որը նվիրված Է վերջին 40 տարվա ընթացքում Չինաստանի ձեռք բերած նվաճումներին: Արարողությանը ներկա են ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ երկրի ողջ ղեկավարությունը, տարբեր գերատեսչությունների, կուսակցական կառույցների, զինված ուժերի, բիզնեսի, գիտական շրջանների ներկայացուցիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 13.18 Չինաստան, զարգացում, գործիչներ, պարգեւատրում

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում