Տարածաշրջանային

Վրացական ընդդիմությունն սկսում Է բողոքի անընդհատ գործողություններ անցկացնել. Գրիգոլ Վաշաձե

1 րոպեի ընթերցում

Վրացական ընդդիմությունն սկսում Է բողոքի անընդհատ գործողություններ անցկացնել. Գրիգոլ Վաշաձե

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի եւ ոչ մի օր»,- այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է «Ուժը միասնության մեջ Է» միավորված ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքով՝ պերմանենտ ակցիաները լինելու են խաղաղ եւ օրենքի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Միավորված ընդդիմությունը կտրականապես պահանջում Է ամենակարճ ժամկետում անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, ամբողջապես փոխել ընտրական վարչակազմը, ընտրություններն անցկացնել համամասնական ցուցակներով, իշխանությունը կրիմինալ մեթոդներից վերադարձնել քաղաքական գործընթաց… Կտրականապես պահանջում ենք պատժել բոլոր այն կրիմինալներին, որոնք երեք հարձակվեցին խաղաղ ցույցի մասնակիցների վրա, կտրականապես պահանջում ենք պատժել բոլոր իբր ոստիկաններին, որոնց հանձնարարվել Էր գլխավորել այդ պատժիչ գործողությունը: Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք կանգ չեն առնի եւ ոչ մի օր: Այդ ակցիաները լինելու են խաղաղ, Սահմանադրության եւ օրենքի շրջանակում»,-հայտարարել Է Գրիգոլ Վաշաձեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում