Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն այս տարի ավելացել է 8.8 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 1 մլն 275 հազար՝ 8.8 տոկոսով ավել նախորդ տարվա ցուցանիշից: Հիմնական այցելությունները եղել են Ռուսաստանից, եվրոպական մի շարք երկրներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 275 հազար: Դա 8.8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հուսով եմ, որ տարեկան աճի ցուցանիշը կլինի մոտ 10 տոկոս։ Հեղափոխությունից հետո Հայաստանի ճանաչելիության բարձրացման արդյունքները, սակայն տեսնելու ենք հաջորդ տարի: Այս տարվա վրա դա մեծ ազդեցություն չէր կարող ունենալ»,-ասաց Ապրեսյանը:

Նա նկատեց՝ այցելությունների աճի տեմպն այնքան էլ մեծ չէ: Ապրեսյանը դա մեկնաբանեց հետևյալ կերպ՝ ապրիլ-հունիս ամիսներին զբոսաշրջիկները որքան էլ տեսնում էին, որ երկիրն անվտանգ է, միևնույն է նման երթերի ժամանակ հնարավոր է, որ չգային: Նրա կարծիքով՝ նաև շատերը սպասում էին խորհրդարանական ընտրություններին՝ տեսնելու, թե ինչ է լինելու:

Զբոսաշրջային այցելությունների աճը պայմանավորվող հիմնական երկրները եղել են Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ: Մեծ հոսք է եղել նաև Չինաստանից, Հնդկաստանից: Աճն այս երկրներից գրեթե կրկնակի է: Ապրեսյանը նկատեց, որ այցերի նոր դինամիկա է նկատվում ծոցի արաբական երկրներից: «Այս տարի զբոսաշրջիկների հոսքի նվազում է եղել Իրանից: Դա կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ: Իրանից այցելությունների նվազումը նույնպես անդրադարձել է այդ տարվա աճի տեմպի նվազման վրա»,-նշեց Ապրեսյանը:

Այս տարի ուրջ 20 տոկոսով ավելացել է նաև ԱՄՆ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը:

Հայերեն العربية English Русский

«Մոնթե» ֆիլմն արդեն երևանյան մեծ էկրաններին է. կայացավ կինոնկարի պրեմիերան

Նյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև շաբաթական իրականացվում է շուրջ 30 ուղիղ չվերթ

Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին

Հայաստանն ու ԱՄԷ-ն 2027-ի սկզբին նախատեսում են ստորագրել կառավարությունների փորձի փոխանակման հուշագիր

Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում. HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում

Էկոնոմիկայի նախարարը կարևորում է ԱՄԷ գործընկերների դերը տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման գործում

Երևանում պաշտոնական ընդունելությամբ նշվել է ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակը

ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերն ակտիվացել են

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի