Սպորտ

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին մարզադաշտ մտած հայ երկրպագուն ազատ է արձակվել 

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին մարզադաշտ մտած հայ երկրպագուն  ազատ է արձակվել 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ մարզադաշտ ներխուժած հայ երկրպագուն արդեն ազատ է:

«Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ «Արսենալ»-ում հայերին շատ են սիրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է «Երկրպագուների առաջին ճակատ» ակումբի ղեկավար Սերոժ Ջանջոյանը:

Խաղի ընթացքում վազքով մարզադաշտ է մտել մի երկրպագու Արցախի դրոշով և Մոնթե Մելքոնյանի նկարով շապիկով: Անվտանգության աշխատակիցները հեռացրել են երկրպագուին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Արսենալ»-ը Լոնդոնում 1:0 հաշվով հաղթել է ադրբեջանական «Ղարաբաղ»-ին: Հանդիպման միակ գնդակը հեղինակել է ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը՝ 16-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չի խաղացել:

Լուսանկարը՝Getty Images-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում