Առաջիկա օրերին կկայացվեն թիմային որոշումները և կհայտարարենք այդ մասին. Արայիկ Հարությունյանը՝ հետագա պաշտոնավարման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը դեռևս չի կարող նշել՝ աշխատանքը կշարունակի գործադիրում, թե օրենսդիրում:

«Որտեղ էլ լինեմ, կշարունակեմ նույն պատասխանատվությունը կրել՝ կլինի դա գործադիրում, թե խորհրդարանում: Հնարավոր է, որ գնամ ԱԺ, հնարավոր է, որ մնամ գործադիրում, թիմը քննարկում է: Առաջիկա օրերին թիմային որոշումները կկայացվեն և կհայտարարենք այդ մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ լրագրողների հետ զրույցում:

Թե ինչ սկզբունքով են առաջնորդվելու՝ ում գործուղեն գործադիր, ում օրենսդիր, Հարությունյանն ասաց, որ տարբեր չափորիչներով: «Ե՛վ քաղաքական նպատակահարմարության, և՛ արդյունավետության, և՛ խորհրդարանում տվյալ անձի գտնվելու անհրաժեշտությամբ՝ թիմային տեսակետից ելնելով»,-ասաց նա:

Հարցին՝ 14000 ձայնը բավարա՞ր է խմբակցության ղեկավար լինելու համար, Հարությունյանը հայտնեց, որ նման սանդղակներ դրված չեն, թե ով ինչքան ձայն հավաքի, նա պետք է որևէ պաշտոն զբաղեցնի: «Այսինքն՝ այստեղ ձայների հավաքած քանակով առևտուր չի գնում»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը։

Նա իր կատարած աշխատանքի դրական գնահատական է համարում այն հանգամանքը, որ նախորդ ընտրություններին կեղծիքի ու օլիգարխների կողմից բաժանվող ընտրակաշառքի պայմաններում հավաքել էր 4000, իսկ այս անգամ 14.000 ձայն, ինչը լրացուցիչ մոտիվացիա է կրկնակի աշխատելու համար։

Հայերեն English

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը