Հասարակական

Կառավարությունը հաստատեց սիրիահայ ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման որոշումը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց սիրիահայ ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման որոշումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Սփյուռքի նախարարությանը 13 մլն 762.6 հազար դրամ հատկացնելու որոշումը՝ Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թթ. ուսումնական տարվա ուսման վարձերը հատկացնելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, 2018 թ. ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Ըստ հիմնավորման՝ 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարվում է ուսանողի, 50 տոկոսը՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին: Իսկ 47 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարվում է ուսանողի, իսկ 50 տոկոսը՝ պետբյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 13,762.6 հազար դրամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում