Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների խնդրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը և ընդգծեց, որ 2019 թվականի բյուջեի հայտերի քննարկման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել: «Հիմա ես նորից վերադառնալու եմ այդ թեմային, և վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք է քննարկել: Ոչ մի բան նորից պետք է չքննարկենք. ի՞նչ է ԾԻԳ-ը՝ «պադավատներ» են, «ատկատներ» են, կոռուպցիա է, կոռուպցիայի ամենամեծ օջախներն այսօր, գնացեք, մտեք ցանկացած ոլորտ, այնտեղ են և շուտով հերթով կբացահայտվեն: Եվ, այո, հերիք է, ամեն անգամ ասում են՝ նախարարությունում, գիտեք, աշխատողները կարողություններ չունեն: Այդ նախարարություններն ուրեմն լուծարենք, բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաներին սորտերի՝ առաջին սորտի, երկրորդ սորտի, երրորդ սորտի ու հետո ասում ենք պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք: Ո՞նց բարձրացնենք աշխատավարձերը, երբ կան պետական կառավարման համակարգեր, երբ մարդիկ ստանում են բոլորից բարձր, 10 անգամ բարձր աշխատավարձ: Ի՞նչ է, իրենք արտոնյալնե՞ր են: Ես ասում եմ՝ այս թեմայով կայացվել է քաղաքական որոշում, և ես կանդրադառնամ: Եվ այն պաշտոնյաները..., որ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող իրերը հավաքեն, գնան իրենց գործին: Շատ հստակ եմ ասում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը