Հասարակական

Ամասիայում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30 սմ-ի.Գագիկ Սուրենյան

1 րոպեի ընթերցում

Ամասիայում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30 սմ-ի.Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է Ամասիայում տեղացած ձյան առատությունը:

«Ամասիան՝ այսօր առավոտյան։ Ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30 սմ-ի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Գագիկ Սուրենյանը:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ՝ դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում