«Իմ քայլի» հաղթանակը դրական կանդրադառնա Հայաստանի ժողովրդավարական զարգացման վրա. Մարգվելաշվիլին շնորհավորել է Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախագահ ԳիորգիՄարգվելաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը ՆիկոլՓաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ի Վրաստանում Հայաստանի դեսպանության էջում։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել էՀՀվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում, մասնավորապես ասել է, որ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ տպավորիչ էր, որը դրական կանդրադառնաՀայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման վրա։

«Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել, որ Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների էլ ավելի կխորանան»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։

Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին շնորհավորանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար։ Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանին՝ որպես բարեկամական երկիր և հուսալի գործընկեր։

Հայերեն English Français Русский

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ