Հասարակական

Ճամբարակ խոշորացված համայնքում «Իմ քայլը» դաշինքը հաղթել է բացարձակ առավելությամբ՝ 83 տոկոս ձայներով

2 րոպեի ընթերցում

Ճամբարակ խոշորացված համայնքում «Իմ քայլը» դաշինքը հաղթել է բացարձակ առավելությամբ՝ 83 տոկոս ձայներով

ԳԱՎԱՌ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի 13 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալների համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ առավելությամբ հաղթել է մյուս մրցակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը՝ վկայակոչելով թիվ 20 ընտրատարածքի թվով 13 ընտրատեղամասերից ստացված տվյալները, համայնքի 13 ընտրատեղամասերում գրանցված 9084 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5276 ընտրող, որոնցից 4363-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, որը կազմել է ընտրության մասնակիցների ընդհանուր ձայների 83 տոկոսը: 214 ձայն շահել է «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, 169 ձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 128 ձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 53 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը», 34 ձայն՝ «Մենք» դաշինքը, 35 ձայն՝ «Սասնա ծռեր»-ը, 30 ձայն՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Գեղամասար խոշորացված համայնքի 18 ընտրատեղամասերի նախնական տվյալների համաձայն՝ 5 767 ընտրողից «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 3 750 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 65 տոկոսը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում