Այսօրն հնի և նորի կռվի ավարտն է. Էդմոն Մարուքյանը կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկել է Հայաստանի այն ներկայի համար, որը սկսել է, և այն ապագայի համար, որի մասին խոսել են քարոզարշավի ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մարուքյանը, ով քվեարկության էր եկել որդու հետ, այս մասին Երևանի 1/20 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ուղերձս հետևյալն է. այսօր հնի և նորի կռվի ավարտն է: Քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ գնալ ընտրատեղամասեր և իրենց քաղաքացիական պարտքը կատարել, չհանգստանալ, հանկարծ չկարծել, թե ամեն ինչ ավարտված է: Այսօր է ամեն ինչ ավարտվելու: Այսօր մինչև ժամը 8-ը քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամենն ավարտին հասցնելու: Հետևաբար բոլորս անելիք ունենք այսօր»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը կոչ արեց ոստիկանությանը բոլոր մտահոգիչ տեղեկությունները ստանալուն պես համապատասխան միջոցներ ձեռնարկել: «Այսօրվա ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է և իրավապահ մարմինները: Հույս ունեմ, որ բոլոր արատավոր երևույթները, որոնք եղել են և որոնց մնացորդներն ու մնացուկները կփորձեն այսօր որևէ բան անել, կհայտնաբերվեն»,- նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը: Նա ընդգծեց, որ իրենք տարատեսակ մտահոգիչ տեղեկություններ են ստանում, որոնք օպերատիվ կերպով փոխանակում են ոստիկանության հետ:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև