Քաղաքականություն

Շիրակի մարզում գործում է 220 ընտրատեղամաս

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում գործում է 220 ընտրատեղամաս

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հանրապետության ողջ տարածքում, Շիրակում ևս նախատեսված ժամին՝ առավոտյան 08:00-ից մեկնարկեցին ԱԺ արտահերթ ընտրությունները: Մարզի տարածքում գործընթացը կարգավորվում է թվով 4 ԸԸՀ-ի կողմից: Դրանցից ամենամեծը թիվ 30 ԸԸՀ-ն է, որը հիմնականում ընդգրկում է Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաների գյուղական համայնքները: Ընդհանուր մարզի տարածքում գործում է 220 ընտրատեղամաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, նախորդ համապետական ընտրությունների համեմատ տեղամասերի քանակը նույնն է, միայն որոշ տեղամասեր, այս անգամ ավելի լավ շենքային պայմաններում են տեղակայված: Այս պահի դրությամբ, Ռուբեն Հարությունյանը փաստեց, որ տեղամասերից բողոքներ ու դժգոհություններ չեն ստացվել:

Ըստ տվյալների մարզում կա 234.004 ընտրող, Գյումրիում՝ 123.932:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում