Ակնկալում եմ, որ օրվա վերջին ունենանք ավելի համախմբված հասարակություն. Վիգեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հուսով է, որ իրենց մտահոգություններն ու մոտեցումները հասել են ընտրողին և հասարակությանը, որը կվստահի ՀՀԿ-ին ու կտա իր ձայնը հավասարակշռող կարևոր գործոնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԺ ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասացՎիգեն Սարգսյանը, ով ընտրության էր եկել կնոջ ու երեխաների հետ:

«Ես առաջին հերթին մեծ ակնկալիք ունեմ, որ մեր հանրությունն այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին: Դա շատ կարևոր է, հատկապես երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբավածություն: Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել, այսօր տանը նստելն է: Պետք է գնալ և քվեարկել, կատարել ընտրություն, կողմնորոշվել և գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապում են երկրի ապագան՝ լինի գործող իշխանություն, թե դրան հակակշռող ուժ:

Երկրորդը, ակնկալում եմ, որ օրվա վերջին ունենանք ավելի համախմբված հասարակություն: Ես այսօր քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների, քանի որ դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

ՀՀ ցուցակը գլխավորող գործիչը նշեց, որ պետք է ունենալ ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր: «Մեր մարտահրավերները շատ մեծ են, իսկ ունեցած պաշարները՝ դրանցից անհամեմատ ավելի փոքր: Ես ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որոնք մեր համար կենսական նշանակություն ունեն՝ անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետևողականության վրա ու չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը տարածաշրջանում»,- հայտարարեց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն աշխատել է քարոզչական շատ ակտիվ պաշարով, ունեցել է ակտիվ շփումներ ընտրողների հետ և՛ հեռուստատեսության միջոցով, և՛ տեղերում, և՛ ռեյտինգային թեկնածուների միջոցով:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև