Հայտնի երաժիշտների մասնակցությամբ կնշվի կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի գործունեության 40-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը նվիրված հոբելյանական երեկոյին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, հեղինակի սիմֆո-փոփ ժանրում արված գործերը կներկայացնեն երգիչներ Ռուբեն Հախվերդյանը, Սոնա Շահգելդյանը, Գոհար Հակոբյանը, Սիրանուշ Գասպարյանը, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, այլք: Ելույթներ կունենան նաև քամանչահար Հակոբ Խալաթյանը, քանոնահար Նունե Դանիելյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, դհոլահար Կարեն Գևորգյանը, ջութակահարներ Կարմեն Թոսունյանը, Արամ Ասատրյանը և սաքսոֆոնահար Արթուր Եղիազարյանը:

Համերգին հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Արմենպրես»-իհաղորդմամբ` համերգային ծրագիրը կկայանա դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Ես բազմաժանր կոմպոզիտոր եմ, գրում եմ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, էստրադային, ջազային և այլ ստեղծագործություններ: Բայց այս համերգին ներկայացվելու է իմ ստեղծագործական գործունեության միայն մեկ՝ սիմֆո-փոփ ուղղությունը: Այսինքն՝ հնչելու են ավելի հանրամատչելի գործեր, բայց հիմքում դասական, ակադեմիական երաժշտությունն է: Ընտրել եմ ստեղծագործություններ, որոնք սիրված են և արդեն կատարվել են»,-նշեց Զարիֆյանը:

Կոմպոզիտորը փաստում է՝ բացառիկ համերգ է լինելու, քանի որ շատ պրոֆեսիոնալ ուժեր են ներգրավված: «Շատ եմ գնահատում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իմ համատեղ աշխատանքը: Նրանց հետ համագործակցում եմ արդեն 20 տարի, շատ նախագծեր ենք միասին արել: Մաեստրո Թոփչյանը փայլուն դիրիժոր է, յուրահատուկ ձևով է մեկնաբանում իմ ստեղծագործությունները»,-ընդգծեց կոմպոզիտորը:

Նարինե Զարիֆյանը հեղինակել է ստեղծագործություններ գրեթե բոլոր երաժշտական գործիքների համար: Կոմպոզիտորի երաժշտությունը պահանջված է և անընդհատ հնչում է տարբեր անհատ կատարողների ու կոլեկտիվների մատուցմամբ: Այս առումով Զարիֆյանն իրեն երջանիկ է համարում, քանի որ իր ստեղծագործությունները մշտապես ներկայացվում են Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

Հայերեն

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին