Մշակույթ

Hollywood Reporter-ն անդրադարձել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմին

1 րոպեի ընթերցում

Hollywood Reporter-ն անդրադարձել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, որը հարված էր Հայաստանի հյուսիսի համար և որը խլեց տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, շարժառիթ հանդիսացավ Ռուս ռեժիսոր ԱլեքսանդրԿոտտի՝ 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ»դրամայի ստեղծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման ձևակերպմամբ է ֆիլմին անդրադարձել հռչակավոր Hollywood Reporter կինոպարբերականը:

«Կինոժապավենի հիմքում Լեռնիկ Հարությունյան անունով մի տղամարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու փոքրիկ դստերը, հեռացել է Հայաստանից, սակայն տեղեկանալով սարսափելի աղետի մասին՝ վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ծնողներին, իր ընտանիքը:

Ֆիլմը սկսվում է լքված ընտանիքի պատկերով, որտեղ մայրն ու աղջիկը պատրաստվում են լուսանկարվել, երբ փլվում է աշխարհը»,- պատմում է պարբերականը:

Ըստ Hollywood Reporter-ի՝ Կոտտը ներկայացնում է նաև փրկարարական աշխատանքներն ու տարբեր երկրներից ժամանած փրկարարներին:

«Լեռնիկ Հարությունյանը, ով մարմնավորում է Գոռին, հասնում է Սպիտակ, գտնում իրենց տունն ու փորձում փլատակների գտնել ընտանիքի անդամներին»,- եզրափակում է պարբերականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում