Մշակույթ

Թողարկվել է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թիզերը

1 րոպեի ընթերցում

Թողարկվել է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թիզերը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղի» պաշտոնական YouTube-ալիքում հայտնվելէ ութերորդ եթերաշրջանի թիզերը, որը վերջինն Է լինելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կրակ եւ սառույց: «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը կսկսվի ապրիլին»,- ասված Է տեսանյութի նկարագրության մեջ:

Հոլովակը տեւում Է ընդամենը 54 վայրկյան, սերիալի գործող անձինք դրանում բացակայում են: Կադրերում ցուցադրված Է, թե ինչպես են միմյանց ընդառաջ գնում սառույցն ու կրակը՝ պատելով գայլի, վիշապի ու առյուծի ֆիգուրները: Տեսանյութի ավարտին տարերքները բախվում են:

Նոյեմբերին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ «Գահերի խաղի» ութերորդ՝ եզրափակիչ մասը, կթողարկվի 2019 թվականի ապրիլին: Պրեմիերայի ստույգ ամսաթիվը դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում