Տնտեսություն

Հայաստանը գերմանական մամուլում է որպես կոնյակագործության եւ ՏՏ երկիր

4 րոպեի ընթերցում

Հայաստանը գերմանական մամուլում է որպես կոնյակագործության եւ ՏՏ երկիր

ԵՐԵՎԱՆ,6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գերմանական «Sueddeutsche» օրաթերթը դեկտեմբերի 1-ի համարում ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում գինեգործության և կոնյակագործության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածում նշվում է, որ ըստ հնէաբանների` շուրջ 6000 տարի առաջ Վայոց ձորի մարզում մարդիկ գինեգործությամբ են զբաղվել: Արփա գետի մոտ գտնվող քարանձավում հայ և ամերիկացի գիտնականների կողմից 2007թ. սկսված պեղումների ժամանակ հայտնաբերված գինու կարասները օգտագործվել են մ.թ.ա 4100-4000թթ.: Սա համարվում է աշխարհի ամենահին գինեգործարանը: Գլաձորում մարդիկ դեռևս հին ավտոմեքենաներ են վարում և դրանցով տնից տուն տանում խաղողի ինքնաշեն ճզմիչ սարքը: Բայց կյանքն այստեղ վերջին տարիներին ավելի հարմարավետ է դարձել նաև զբոսաշրջության շնորհիվ, ովքեր այցելում են աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը: Հայաստանը հայտնի է նաև իր կոնյակով: Երևանում են գտնվում կոնյակի երկու հին գործարանները` Արարատը և Նոյը, որոնց իրար հետ է միավորում Հաղթանակի կամուրջը: Կոնյակի արտադրության համար օգտագործվող խաղողը աճում է հիմնականում Արարատյան դաշտավայրում, որտեղ Նոյը համաշխարհային ջրհեղեղից հետո խաղող աճեցրեց: Այտեղ աճող խաղողը քիչ թթվայնություն ունի և շատ քաղցրություն: Հայկական կոնյակի համը տարբերվում է ֆրանսիականից և ունի տարատեսակ համեր` շոկոլադի, վանիլի, չրերի, սալորի, կաղնու փայտի: Կոնյակի արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանն է: …..

Իսկ Գերմանական «Frankfurter Allgemeine» թերթը դեկտեմբերի 2-ի համարում ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին (https://www.faz.net/aktuell/politik/ausland/it-aufbruch-in-armenien-chess-valley-15917829.html): Հոդվածը անդրադառնում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, որտեղ տարեկան 14.000 հայ պատանիներ անվճար ուսում են ստանում:

Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է այս կենտրոն և հիացել դրանով: Թումոյի բոլոր այցելուները գտնում են, որ այս կենտրոնը ընդօրինակման արժանի է և այն պետք է «արտահանել»: Փարիզում, Տիրանայում և Մոսկվայում արդեն նախատեսված է այդպիսի կենտրոնների բացում, Մերկելը պետքարտուղար Դորոթեե Բերի հետ քննարկել է նմանատիպ կրթօջախ Գերմանիայում հիմնելու վերաբերյալ հարցեր: Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում հպարտանում են Թումո կենտրոնով և նշում, որ այն մեծ ուշադրություն է իր վրա բևեռել: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 600 ընկերություններ են գործում, որոնց մեկ երրորդը արտասահմանյան ծագում ունի: Նախկինում երիտասարդները լքում էին Հայաստանը: Այդ միտումը հեղափոխությունից հետո կանգ է առել: Իշխանափոխությունից հետո Հայաստանը ավելի գրավիչ է դարձել արտասահմանցի ներդրողների համար: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Hero House» ինովացիոն կենտրոնում ստարտափ ունի 33-ամյա Ադամ Բիթլինգմայերը: Վերջինս ինֆորմատիկա է ուսանել ԱՄՆ-ում և 21 տարեկանում աշխատանքային պայմանագիր կնքել «Google Translate» ընկերության հետ: Նա հիասթափված է Բեռլինի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից: Նրա համար Երևանում ընկերություն հիմնելու հիմական շարժառիթներից մեկն այն է, որ Հայաստանում ստարտափերը առաջին 5 տարում ազատված են հարկերից:…

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում