Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը հրապարակել է տարվա լավագույն սերիալները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը (AFI) հրապարակել Է տարվա տասը լավագույն սերիալների ցուցակը, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

AFI Awards մրցանակի ժյուրին , որի կազմում ընդգրկված են կազմակերպության վարչության անդամները, քննադատներ, գործող դերասաններ ու կինոինդուստրիայի պրոֆեսիոնալներ, նշել Է «Ամերիկացիները», «Ջանի Վերսաչիի սպանությունը. հանցագործությունների ամերիկյան պատմություն», «Ատլանտա», «Բարրի», «Ավելի լավ Է՝ զանգահարեք Սոլին», «Կոմինսկու մեթոդը», «Կեցվածք», «Ժառանգորդները», «Այդ մենք ենք» եւ «Զարմանալի միսիս Մեյզելը» սերիալները:

Ավելի վաղ Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը հրապարակել Է 2018 թվականի տասը լավագույն ֆիլմերի ցանկը: Լավագույն ֆիլմերի տասնյակ են մտել Բրեդլի Քուպերի «Աստղ ծնվեց» երաժշտական դրաման, Ռայան Քուգլերի «Սեւ հովազ» ֆանտաստիկ մարտաֆիլմը եւ Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» պատմական դրաման:

Բացի դրանցից, տասնյակում են Բո Բեռնեմի «Ութերորդ դաս», Ռոբ Մարշալի «Մերի Փոփինսը վերադառնում Է», Սլայք Լիի «Սեւ կլանայինը», Բարրի Ջենքինսի «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել», Փոլ Շրեդերի «Քահանայի օրագիրը», Ջոն Քրասինսկիի «Խաղաղ վայր» եւ Փիտեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ֆիլմերը: Պարգեւատրման արարողությունը կկայանա 2019 թվականի հունվարի 4-ին: Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտն ստեղծվել Է 1967 թվականին ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական ժառանգության պահպանման նպատակով: Ամեն տարի կազմակերպությունն անցկացնում Է սեփական կինոփառատոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից