ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման նոր նախընտրական օրենսգրքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է: Դուխով»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում: