Քաղաքականություն

Այս ընտրություններից է կախված լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին. Վիգեն Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Այս ընտրություններից է կախված լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը:

«Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, թե Փաշինյանը ժողովրդի ընտրությանը ներկայանում է ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձևավորված ցուցակով:

«Մեր երկրում առկա բազմակարծության, մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է ու ավելի կսեղմվի, եթե չկանխենք դա: Դատարանների և արդարադատության անկախությունը վտանգի տակ է և իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Տնտեսությունը գահավիժում է և անպայման կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե չկանխենք դա:

Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջև ընտրություն կատարելու օր չէ, դեկտեմբերի 9–ը յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է՝ վերածվելու է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգին»,- եզրափակեց խոսքը ՀՀԿ ցուցակի առաջին համարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում