Մշակույթ

«Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը 2019 թվականին կվարի Քեւին Հարթը

1 րոպեի ընթերցում

«Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը 2019 թվականին կվարի Քեւին Հարթը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը վարելու իրավունքն ստացել Է դերասան Քեւին Հարթը, որը հայտնի Է «Մեկուկես լրտես» (Central Intelligence, 2016) կատակերգական մարտաֆիլմում խաղացած դերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հարթն ինքը հայտնել Է Instagram-ում:

«Ես շատ երջանիկ եմ ասելու, որ ինձ համար վերջապես եկել Է «Օսկարի» հանձնումն անցկացնելու հերթը»,- գրել Է Հարթը: Նա խոստացել Է արարողությունը դարձնել յուրահատուկ եւ անմոռանալի:

Ակադեմիան ինքը այդ որոշումը հաստատել Է Twitter-ում:

«Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Հոլիվուդի Dolby թատրոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում