Տիգրան Ավինյանը ընտրարշավին լիարժեքորեն մասնակցել չկարողանալու համար հայցում է ընտրողների ներողամտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը աշխատանքային ժամերից հետո փորձում է առավելագույնս շփվել քաղաքացիների հետ՝ ինչքան որ թույլ է տալիս փոխվարչապետի պաշտոնակատարի աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Սակայն փոխվարչապետի պաշտոնակատարը դա ընտրարշավին լիարժեք մասնակցություն չի համարում և հայցում է ընտրողների ներողամտություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավինյանն ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Մի քանի օր հետո ժողովուրդը կտոնի հեղափոխության վերջնական հաղթանակը: Ես «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու եմ Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում: Ուզում եմ ընտրողներից հայցել ներողամտություն, քանի որ չեմ կարողանում լիարժեքորեն մասնակցել ընտրարշավին և տասնյակ հազարավոր մարդկանց հետ հանդիպումներ ունենալ: Ամեն երեկո աշխատանքային ժամերից հետո փորձում եմ առավելագույնս շփվել մեր քաղաքացիների հետ, որքանով որ թույլ է տալիս փոխվարչապետի պաշտոնակատարի աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Նաև քաջ գիտակցում եմ, որ սա չափազանց քիչ է»,- ասաց Ավինյանը:

Նրա կարծիքով՝ հասկանալի է նաև, որ մեր երկում ընթանում են ճակատագրական ընտրություններ, և պետք է նաև ապահովվի կառավարության բնականոն գործունեությունը: Ավինյանը տեղեկացրեց, որ շարունակելու է երեկոյան ժամերին հանդիպումներ իրականացնել թիվ 2 ընտրատարածքում: Հանդիպումների մանրամասների մասին կարելի է տեղեկանալ Ավինյանի «Ֆեյսբուք»-ի էջի միջոցով:

Ավինյանը վստահեցրեց, որ իրենց շտաբերի անդամները սիրով կլսեն բոլորի հարցերն ու առաջարկությունները: «Համոզված եղեք, որ ձեր հարցերն ու առաջարկները կհասնեն իրենց հասցեատիրոջը, և իմ հետագա գործունեության ընթացքում հաշվի կառնվեն»,- եզրափակեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում