Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Պավել Անանիկյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանըցավակցական ուղերձ է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Պավել Անանիկյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա անվանի վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, իմ սիրելի ուսուցիչ, իսկ հետո ավագ գործընկեր Պավել Անանիկյանի մահվան մասին:

Պավել Անանիկյանը ոչ միայն մարդկային բազմաթիվ կյանքեր փրկած մեծավաստակ վիրաբույժ էր եւ բժշկական գործի հմուտ կազմակերպիչ, այլեւ անխոնջ գիտնական ու մանկավարժ, ով շուրջ քառորդ դար ղեկավարեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնը: Եւ ավելին, դառնալով հայ վիրաբուժական դպրոցի մի քանի սերունդների ուսուցիչներից մեկը՝ նաեւ հսկայական ավանդ ունեցավ Հայաստանում բժշկական գիտության զարգացման գործում՝ հեղինակելով շուրջ 500 գիտական աշխատանքներ, այդ թվում 13 մենագրություն եւ 3 դասագիրք:

Օժտված էր գրական ձիրքով եւ վիրաբույժի իր կյանքի դժվարին ու շնորհակալ պատմությունը սերունդներին ավանդեց ինքնակենսագրական մի քանի գրքերով, իսկ հայրենիքի ու ժողովրդի հանդեպ տածած զգացմունքները նկարչի բնատուր վարպետությամբ հանձնեց կտավին:

Հայ բժշկական գիտության համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Պավել Անանիկյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան