ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Վահիդ էլ Դին Իսմայիլ Գալալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Վահիդ էլ Դին Իսմայիլ Գալալը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհավորելով դեսպանին` հանրապետության նախագահը գոհունակություն է հայտնել հայ-եգիպտական հարաբերությունների դինամիկ զարգացման առթիվ եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է արաբական առաջատար այդ պետության հետ փոխգործակցության հետագա ընդլայնումը` ներառելով նոր ոլորտներ: Ռոբերտ Քոչարյանը ջերմությամբ է հիշել ամիսներ առաջ Եգիպտոս կատարած պաշտոնական այցը եւ նշել, որ խիստ տպավորված է հազարամյակների պատմություն ունեցող այս պետության հնագույն քաղաքակրթությամբ, հսկայական պատմական ու մշակությանի ժառանգությամբ: Նա վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նաեւ դեսպանի գործունեության արդյունքում հնարավորինս արագ կյանքի կկոչվեն: Դեսպան Վ. Գալալն ասել է, որ ունի Հայաստանի հետ համագործակցության փորձ, մինչ նշանակումը ղեկավարել է ԱՊՀ, եվրոպական իսլամական ու նորանկախ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամը, որի շնորհիվ Հայաստանից բազմաթիվ պաշտոնյաներ են վերապատրաստվել Եգիպտոսում: Զրուցակիցները խոսել են նաեւ երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարի մասին` կարեւորելով մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում գործակցության ընդլայնումը, երկու երկրների մասնավոր հատվածների մերձեցումը:

Հայերեն

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26