Զինհաշմանդամների խնդիրները ՊՆ-ի ուշադրության կենտրոնում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ պարբերաբար կազմակերպվողնմանատիպ միջոցառումների նպատակն է սպորտի միջոցով հավասար հնարավորություններ ապահովել ու խթանել հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը:

ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում զինվորական հաշմանդամները մրցել են շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում:

Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողներին ողջունել և շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Ընդգծելով, որ տարբեր պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների և զինծառայողների առողջական ու սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են գտնվում, Դավիթ Տոնոյանը քաջալերել և ոգու ամրություն է մաղթել զինհաշմանդամներին:

Հայերեն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Մենք պետք է ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու համար. Մայք Ուոլց

Փաշինյանը Մակրոնին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել

ՀՑԹԻ-ում կայացել է «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» գիտաժողովը

Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 59 մարդ Է զոհվել, ավելի քան 155-ը՝ վիրավորվել

Հրշեջները մարել են Վանաձորում բռնկված հրդեհը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

ԱՄՆ-ում փոթորիկների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 30-ի

Եմենի հութիները կշարունակեն արգելափակել իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով