Մարզեր

Հրշեջները մարել են Վանաձորում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Վանաձորում բռնկված հրդեհը

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 16-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ և չգործող շինության տանիքը (մոտ 160 քմ)։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։58-ին, մարվել՝ 12։29-ին։ Այրվել են  խոտածածկույթը և շինության տանիքի փայտե կառուցատարրերը մոտ 80 քմ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում