Պաշտոնական

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի՝ դեկտեմբերի 3-ին նիստը չի կայացել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ խորհրդի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ: Խորհրդարաական բոլոր ուժերը ներգրավված են նախընտրական քարոզարշավում: Ազգայի ժողովի բոլոր 4 խմբակցությունները ղեկավարները նամակով դիմել էին ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով քարոզարշավի ընթացքում կայանալիք քառօրյա նիստերի ընթացքում իրենց պատգամավորների բացակայությունները համարել հարգելի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում