Քաղաքական ուժերն իրենց տնտեսական ծրագրերի մասին քիչ են խոսում. Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական ուժերն այս քարոզարշավին քիչ են խոսում իրենց տնտեսական զարգացման ծրագրերի մասին: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դա պատճառաբանում է նրանով, որ ՀՀԿ-ն ևս մասնակցում է ընտրություններին, և բոլորը խոսում ու հարցեր են տալիս ՀՀԿ-«Իմ քայլը» «հակամարտության» մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանը նման տեսակետ հայտնեց դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում:

«Տնտեսական ծրագրերից մենք միշտ ցանկանում ենք խոսել: Շատ հարցազրույցներում և առհասարակ քաղաքական քննարկումներում տնտեսական զարգացման ծրագրերի մասին շատ ավելի քիչ է խոսվում: Կարծում եմ, որ սա կապված է նաև այն հանգամանքով, որ ՀՀԿ-ն մասնակցում է ընտրություններին, և կամա թե ակամա բոլորը սկսում են խոսել և հարցեր տալ ՀՀԿ-«Իմ քայլը» «հակամարտության» մասին: Կարծում եմ, որ սա հասկանալի է, սակայն ցավում եմ, որ իրական ծրագրերի մասին ավելի քիչ է խոսվում»,-ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ այս առումով սա այն ցանկալի քարոզարշավը չէր, որ կցանկանային իրականացնել:

Անդրադառնալով հանրապետականների այն դիտարկմանը, թե «Իմ քայլը» դաշինքն իրենց շատ է անդրադառնում՝ Ավինյանն ասաց, որ անդրադարձը բնական է, քանի որ Հանրապետական կուսակցությունը սովորական քաղաքական ուժ չէ: «ՀՀԿ-ն այն ուժն է, որը վերջին երկու տասնամյակում եղել է իշխանություն և տապալել է գրեթե բոլոր ոլորտները: Քանի որ ՀՀԿ-ի կողմից մեր ուղղությամբ անընդհատ կան մեղադրանքներ, դրանք պահանջում են որոշակի պատասխաններ: Եվ այդ պատասխանները տրվում են»,-ասաց Ավինյանն ու հավելեց՝ ընդ որում դրանք շատ համոզիչ են:

Հայերեն English

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև