Միջազգային

Կատարը դուրս է գալու ՕՊԷՔ-ից

1 րոպեի ընթերցում

Կատարը դուրս է գալու ՕՊԷՔ-ից

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարը մտադիր Է լքել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կատարի Էներգետիկայի հարցերի նախարար Սաադ բեն Շարիդ ալ Քաաբին:

«Կատարը որոշել Է ՕՊԷՔ-ի կազմից դուրս գալ 2019 թվականի հունվարին»,- հայտարարել Է գերատեսչության ղեկավարը: Նա նաեւ հավելել Է, որ ՕՊԷՔ-ի ղեկավարությունը այդ մաին ծանուցվել Է դեկտեմբերի 3-ի առավոտյան: Նախարարը հայտնել Է, որ երկիրը ցանկանում Է ջանքերը կենտրոնացնել գազի արդյունահանման եւ հաղուկացված բնական գազի արտադրության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում