Միջազգային

Եվրահանձնաժողովը հաստատեց Ուկրաինային 500 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնության հատկացումը

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը հաստատեց Ուկրաինային 500 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնության հատկացումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոյեմբերի 30-ին հաստատել Է Ուկրաինային նոր ծրագրով 500 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթի հատկացումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Եվրահանձնաժողովը Եվրամիության անունից այսօր հաստատեց Ուկրաինային 500 միլիոն եվրոյի հատկացումն այդ երկրի մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակներում: Այսպիսով, օգնության ընդհանուր ծավալը, որը Եվրամիությունն Ուկրաինային Է տրամադրում 2014 թվականից, հասել Է 3,3 միլիարդ եվրոյի»,- հայտնել Է ԵՀ-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում