Միջազգային

ՌԴ-ն հայելային պատասխան չի տա Կիեւի կողմից մուտքի արգելքին. Զախարովա

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հայելային պատասխան չի տա Կիեւի կողմից մուտքի արգելքին. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հայելային պատասխան չի տա Ուկրաինայի կողմից երկիր Ռուսաստանի դաշնության 16-ից մինչեւ 60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքի սահմանափակմանը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Ինչ վերաբերում Է Ուկրաինային, ընդ որում՝ ոչ թե երկրին, այլ այն ռեժիմին, որի ձեռքում են այժմ երկրի կառավարման լծակները, ապա խոսել հայելային պատասխանի մասին, պարզապես ահավոր Է, որովհետեւ, եթե որեւիցե մեկը փորձի հայելային ձեւով կրկնել այն, ինչ այժմ հայելային ձեւով տեղի Է ունենում, Կիեւում, ապա դա կարող Է բերել խելացնորության: Իսկ եթե խոսենք ազգային մասշտաբով, ապա պարզապես՝ կոլապսի»,-ասել Է նա նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում:

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Պյոտր Ցիգիկալն ավելի վաղ հայտարարել Է, որ գերատեսչությունը ուժեղացրել Է հսկողության միջոցները սահմանում եւ արգելել օտարերկրացիների, առաջին հերթին Ռուսաստանի 16-ից մինչեւ 60 տարեկան արական ռեռի քաղաքացիների մուտքը երկրի տարածք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում