Տարածաշրջանային

Գարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության խնդրին 

1 րոպեի ընթերցում

Գարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության խնդրին 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության խնդրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Փայլանի թվիթերյան էջից:

Գարո Փայլանը, մեկ առ մեկ ներկայացնելով իշխանամետ թերթերին, քննադատել է նրանց: Նա Մեջլիսում ներկայացրել է թուրքական «Սաբահ», «Յենի Շաֆաք», «Միլլիեթ», «Թուրքիյե», «Սթար» թերթերը և ամոթանք տվել դրանց անձնակազմին:

«Մեր ժամանակներում Թուրքիայում գործող մամուլը ունի երկու ճանապարհ. կամ պետք է գովաբանի սուլթանին, կամ լինի ազատ: Ազատ մամուլ լինելն ունի իր գինն ու դժվարությունները, դրանք են բռնաճնշումները, գովազդի սահմանափակումը, ձերբակալությունները»,-ասել է պատգամավորը:

Փայլանը նշել է, որ ցանկացած ուժ, որը չի ենթարկվում քննադատության, սխալներ է գործում:

«Նրանք (իշխանությունները) ցանկանում են, որ մարդիկ թերթ չկարդան, չքննադատեն, հարցեր չտան, սակայն դա, նախ և առաջ, վնասում է Էրդողանին, քանի որ ցանկացած ուժ, որը չի ենթարկվում քննադատության, սխալներ է գործում»,-ասել է Փայլանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում