Միջազգային

Ուկրաինան արգելել Է 16-60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքը երկիր

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան արգելել Է 16-60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը արգելել Է Ռուսաստանի 16-60 տարեկան արական ռեռի քաղաքացիների մուտքը երկրի տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին հայտնել Է գերատեսչության ղեկավար Պյոտր Ցիգիկալը:

«Անցակետերում ձեռնարկվում են վերահսկողության ուժեղացված միջոցներ: Այսօրվա դրությամբ սահմանափակված Է օտարերկրացիների մուտքը, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Արգելված Է ՌԴ-ի՝ 16-60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքը»,- ասել Է նա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մոտկայացած խորհրդակցությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում