Մի քանի մարզերի համայնքներին կառավարությունը կհատկացնի գրեթե 190 մլն դրամի նոր սուբվենցիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակովԱրարատի,Արմավիրի,Լոռու,Գեղարքունիքի,Սյունիքի, Շիրակի և Կոտայքի մարզպետարաններինկհատկացվի 187 մլն 783.9 հազար դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի Վաչե Տերտերյանը նշեց, որ միջոցները կուղղվենհամայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերիհամաֆինանսավորմանը:
«Մասնավորապես, համայնքներում կիրականացվեն փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, համայնքային շենքերի, մշակույթի տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցման ու նորոգման, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցման ու նորոգման և գիշերային լուսավորության անցկացման ծրագրեր»,- ասաց նա: