Դպրոցի պատուհանից ընկած երկու աշակերտուհիներից մեկը հետվիրահատական փուլում է, մյուսի մասին տեղեկություն չկա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Արևիկ գյուղի դպրոցի երկրորդ հարկի պատուհանից ընկել են երկու 7 տարեկան աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին կեսօրն անց:

Մանե Նռանյանը տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:

«Մեզ մոտ երկու աղջիկներից մեկին են բերել՝ Մանեին: Նրա մոտ ուսահոդի շրջանի կոտրվածք է եղել, վիրահատել ենք և այժմ հետվիրահատական փուլում է: Արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը գնահատում ենք կայուն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնությանհետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ահազանգը եղել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից:

«Մեզ տեղեկացրել են, որ իրենց մոտ վնասվածքներով մեկ երեխա է տեղափոխվել և այս պահին հետաքննություն է կատարվում»,- նշեցին ոստիկանության հասարակայնությանհետ կապերի և լրատվության վարչությունից:

Հայերեն English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է