Սպորտ

«Ռեալ»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Չեմպիոնների լիգա 

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Չեմպիոնների լիգա 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Այաքս»-ը արտագնա խաղում գերազանցեց ԱԵԿ-ին, իսկ «Բավարիա»-ն գերխոշոր` 5:1 հաշվով ջախջախեց «Բենֆիկա»-ին:

F խմբում «Լիոն»-«Մանչեսթեր Սիթի» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2, իսկ Դոնեցկի «Շախտյոր»-ը հյուրընկալվելիս հաղթեց «Հոֆենհայմ»-ին:

G խմբում ԲԿՄԱ-ն անսպասելի պարտություն կրեց «Պլզեն»-ից (1:2), «Ռեալ»-ն էլ Հռոմում հաղթեց «Ռոմա»-ին:

Վերջին՝ H խմբում «Յուվենտուս»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ «Վալենսիա»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` «Յանգ Բոյս»-ի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում