Երևանի քաղաքապետարանի ենթակայության ստորաբաժանումներում մեկնարկած օպտիմալացման գործընթացը կամփոփվի դեկտեմբերի վերջին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում մեկնարկած օպտիմալացման գործընթացը կամփոփվի դեկտեմբերի վերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 27-ին մեկնարկած արտահերթ նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ ինքն արդեն սկսել է օպտիմալացման գործընթացը: «Եթե նախկին քաղաքապետն ուներ 9 խորհրդական, ինձ մոտ 4 խորհրդական են, 5 օգնականի փոխարեն ինձ մոտ 1 օգնական է»,-ասաց նա:

Արտահերթ նիստում Երևանի ավագանին Երևանի քաղաքապետարանի Ներքին աուդիտի բաժնի հաստիքակազմն ընդլայնելու մասին որոշում ընդունեց:

«Հաստիքակազմի ընդլայնման հիմնավորումը պայմանավորված է ներկայումս Երևանի քաղաքապետարանի համակարգում գործող 530 առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող լայնածավալ գործունեությամբ, որն օրենսդրությանը համապատասխան պետք է յուրաքանչյուր 3 տարին առնվազն մեկ անգամ ենթարկվի ներքին աուդիտի կողմից ուսումնասիրման»,- ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Ներքին աուդիտի բաժնի նոր հաստիքակազմը դառնալու է 10 հոգի՝ 1 բաժնի պետ, 7 գլխավոր մասնագետ, 2 առաջատար մասնագետ: Միջին աշխատավարձը կկազմի մոտ 233 հազար դրամ:

Հայերեն Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը