Ընտրություններում հաղթելու դեպքում Փաշինյանը պատրաստվում է 5 տարում նվազեցնել ծայրահեղ աղքատությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում, պատրաստվում է 5 տարում նվազեցնել ծայրահեղ աղքատությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Սպիտակ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Հայաստանում առաջիկա հինգ տարիների ընթացքում նվազեցնելու ենք ծայրահեղ աղքատությունը, արմատախիլ ենք անելու գործազրկությունը։ Նոր աշխատատեղերի, ներդրումների ու գործարանների ստեղծման միջոցով ենք անելու։ Այսօր ՀՀ-ում մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում կառավարության հետ։ Մենք ուզում ենք ձեզ քաջալերենք, որ դուք զբաղվեք ձեռներեցությամբ»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք գյուղացուն ապահովելու են ամեն ինչով, որպեսզի նա կարողանա ինքնուրույն կառուցել իր բարեկեցությունը։

«Մենք գյուղացուն պետք է ապահովենք ոռոգման ջրով, վարկային միջոցներով ու քաջալերենք նրանց մթերքի սպառումն ու ապահովենք արտահանումը ՀՀ սահմաններից դուրս, մենք մարդկանց պետք է օգնենք վաստակել, որովհետև ՀՀ քաղաքացին պետք է իր բարեկեցությունն ապահովի արժանապատիվ աշխատանքով»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։

Հայերեն English Русский

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

«Սերմից՝ սեղան». կենսաբազմազանությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքում