Միջազգային

100-ից ավելի միգրանտների են փրկել Լիբիայի ափերի մոտ

1 րոպեի ընթերցում

100-ից ավելի միգրանտների են փրկել Լիբիայի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունը փրկել Է 113 միգրանտների, որոնք ուղեւորվում Էին Եվրոպա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին հայտնել Է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ անօրինական գաղթյալները փրկվել են Տրիպոլիից դեպի արեւմուտք ընկած շրջանում՝ Լիբիայի Սաբրատա քաղաքի մերձակայքում: Նրանց թվում կան 17 կին եւ չորս երեխա: Միգրանտներին, որոնք մտադրվել Էին կտրել-անցնել Միջերկրական ծովը եւ հասնել Եվրոպա, տրամադրվել Է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին նրանք գտնվում են Լիբիայի Էզ Զավիա քաղաքի ժամանակավոր տեղավորման կենտրոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում